Հասարակություն 

Թուրքիայում ազատ են արձակել ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ընտանիքին, բայց՝ պայմանով

analitik.am

Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կինն ու դուստրն ազատ են արձակվել Ստամբուլի դատարանի կողմից այն բանից հետո, երբ ցուցմունք են տվել Ֆաթուլահ Գյուլենի հետ հնարավոր կապեր ունենալու մասով գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է Անադոլուն:

Գործակալության տեղեկություններով, վերջիններիս ազատ են արձակել պայմանով, որ չեն լքի երկիրը և ամեն շաբաթ կներկայանան ոստիկանություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ հյուպատոսության երկու աշխատակցի, այդ թվում նաև Մեթին Թոփուզին՝ նրանց մեղադրելով 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:

Այս ձերբակալություններից հետո երկու երկրների հարաբերությունները լարվել են, ինչի արդյունքում Վաշինգտոնն ու Անկարան հրաժարվել են միմյանց քաղաքացիներին վիզաներ տրամադրելուց:

Նույն շարքից