Քաղաքականություն 

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան պետք է պատրաստ լինեն վատագույնին. Պետքարտուղարություն

analitik.am

ԱՄՆ իշխանություններն օրակարգից չեն հանում Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակ Ջոն Սալիվանը:

Նրա խոսքերով, Վաշինգտոնը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել Հյուսիսային Կորեայի առաջադրած խնդիրը, սակայն ԱՄՆ-ն իր դաշնակիցներ Ճապոնիայի, Հարավային Կորեայի հետ պետք է պատրաստ լինի վատագույնին, եթե բանակցությունները տապալվեն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պեկինում հայտարարել էր Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների հնարավորության մասին:

Ինչ վերաբերում է հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքին, ապա նրա համար դա ժամանակի վատնում է:

Նույն շարքից