Հասարակություն 

88-ամյա գերմանուհուն բանտ են ուղարկել Հոլոքոստը հերքելու համար

analitik.am

Բեռլինի դատարանը 6 ամսով բանտ է ուղարկել 88-ամյա գերմանուհուն, ով հերքել է Հոլոքոստի փաստը: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուրսուլա Հաֆերբեկը մեղավոր է ճանաչվել էթնիկական ատելություն հրահրելու մեջ:

Դատարանի տեղեկություններով, 2016 թվականի հունվարին տարեց կինը հրապարակայնորեն հերքել է Հոլոքոստի փաստը: Նա նաև հերքել է մարդկանց գազային խցերում զանգվածային սպանելը՝ հայտարարելով, որ դա չի համապատասխանում իրականության:

Դատարանում ևս նա հանդես է եկել նման հայտարարություններով:

Նույն շարքից