Հասարակություն 

Կանանց համար ամենավտանգավոր մեգապոլիսները

analitik.am

Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի մեգապոսլիսների ցանկը, որոնք առավել վտանգավոր են կանանց համար:

Առաջին հորիզոնականում Կահիրեն է: Եռյակում հայտնվել են նաև պակիստանյան Կարաչին ու Կոնգոյի մայրաքաղաք Քինշասան:

Ամենավտանգավոր մեգապոլիսների ցանկում եռյակին հաջորդում են Դելին և Պերուի մայրաքաղաք Լիման:

Ամենաանվտանգ մեգապոլիսներն են Փարիզը, Տոկիոն և Լոնդոնը:

Ցանկը կազմվել է հարցումների արդյունքների հիման վրա: Կարևորագույն չափանիշեր են համարել սեռական բռնության մակարդակը, բժկական օգնության հասանելիությունը, որոշակի մշակութային արժեքների տարածումը, տնտեսական հնարավորությունները, այդ թվում նաև կրթություն ստանալու  հնարավորությունը:

Նույն շարքից