Հասարակություն 

Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստին

analitik.am

Հոկտեմբերի 17-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի հերթական 10-րդ նիստը, որին մասնակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը:

Նիստի ընթացքում քննարկվել է ոլորտին առնչվող հարցերի լայնածավալ փաթեթ. արտակարգ իրավիճակների դեպքում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու ժամանակ միջազգային փրկարարական ուժերի օգտագործման հնարավորությունները, հատուկ-տակտիկական ուսումնավարժանքների և այլ միջոցառումների համատեղ անցկացումը, 2017թ. պլանին համապատասխան փոխգործունեության արդյունքները, 2018- 2020 թթ. փոխգործունեության համակարգման պլանի նախագիծը՝ խոշոր աղետների դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ արձագանքման և աղետների հետևանքների վերացման գործընթացում և այլն:

Նիստին իր ելույթի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մասնավորապես խոսել է ՀՀ ԱԻՆ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության, կարողությունների և տարածաշրջանում աղետներին արձագանքելու լայն հնարավորությունների և կենտրոնի կարողությունները զարգացնելու հեռանկարի մասին:

Նախարար Տոնոյանը մասնակցելու է նաև Բելառուսի Հանրապետությունում «Ճառագայթային վթարներին հակազդման» հրամանատարաշտաբային վարժանքներին, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 18-ից 19-ը:

Նույն շարքից