Հասարակություն 

Բրիտանացին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել՝ խմբակային սեքսի թեմայով թեզը պաշտպանելով

Բիրմինգեմյան համալսարանի աշխատակից Ռայան Սքոութսը փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել՝ դոկտորական թեզը խմբակային սեքսի թեմայով պաշտպանելուց հետո: Երիտասարդ բրիտանացու խոսքերով, ինքը որոշել է այդ թեման ընտրել, քանի որ մարդկային հարաբերությունների այդ տեսակին արժանի ուշադրություն չի դարձվում, գրում է New York Post-ը:

Բրիտանացու հատկապես հետաքրքրել է 2 տղամարդու և մեկ կնոջ մասնակցությամբ խմբակային սեքսը: Իր ուսումնասիրությունների ժամանակ նա հասկացել է, որ այս թեմայով շատ քիչ գիտական նյութեր կան: Ամեն դեպքում նա մի բան պարզել է, որ տղամարդիկ նման դեպքում աշխատում են ֆիզիկապես չհամագործակցել իրար հետ:

Նույն շարքից