Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի կարողացել զսպել արցունքները ռոք երաժիշտ Գորդոն Դաունի մահվան մասին խոսելու ժամանակ. «Գորդն իմ ընկերն էր, նա բոլորիս ընկերն էր: Մեր ընկեր Գորդ»:
«Մեր պետությունը փոքր դարձավ Գորդ Դաունի մահանալով: Կարծում էի, որ կկարողանամ զսպել ինձ, բայց չհաջողվեց, սա անտանելի է»,-հայտարարել է Թրյուդոն:
Գորդոն Դաունը Կանադայի ամենահայտնի երաժիշտներից էր: The Tragically Hip խմբի անդամը մահացավ հոկտեմբերի 17-ին 53 տարեկան հասակում: Մահվան պատճառն գլխուղեղի քաղցկեղն է, որի դեմ Դաունը պայքարում էր 2016 թվականից: