Հասարակություն 

Մոսկվայում ձերբակալվել է նաև իր ուղևորներին թունավորող Վահագն Կարապետյանի հայրը

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են 29-ամյա Վահագն Կարապետյանի հորը:

Տաքսու վարորդ Վահագն Կարապետյանը, ով ձերբակալվել էր ավելի վաղ, մեղադրվում է իր ուղևորներին հատուկ նյութով թունավորելու և վերջիններիս թանկարժեք իրերը գողանալու մեջ: Թունավորված ուղևորներից մեկը մահացել է: Կարապետյանի հայրը մեղադրվում է նույն հանցագործության մեջ:

53-ամյա տղամարդուն ձերբակալել են ուղևորներից մեկի բջջայինը գողանալու համար, ավելի ուշ պարզվել է, որ վերջինս ևս որդու օրինակով գողություններ է կատարում:

 

Նույն շարքից