Քաղաքական 

Կրեմլում հերքել են ենթադրությունները, թե կապ ունեն Սոբչակի՝ նախագահական ընտրություններում թեկնածության հետ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ենթադրությունները, թե Կրեմլը կապ ունի հեռուստաաստղ Քսենյա Սոբչակի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու հետ:

Պոսկովն ասել է, որ նման բան չկա՝ մեկնաբանելով հարցը, թե Սոբչակը հենց ռուսաստանյան իշխանությունների կողմից է պատրաստվել ընտրություններին մասնակցելու համար:

Պուտինի խոսնակը նաև նշել է, որ նախընտրական արշավը դեռ չի սկսվել, և դժվար է խոսել Պուտինի մրցակիցների մասին, քանի որ վերջինս նույնիսկ չի ասել՝ մասնակցեու է ընտրություններին, թե՝ ոչ:

Նախագահ դառնալու մտադրության մասին Սոբչակը հայտարարել է երեկ:

 

Նույն շարքից