Հասարակություն 

Շշի Մելոն բավական մեծ հարստության տեր է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, բավական մեծ հարստության տեր է:

Նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի երկու տուն, երկու հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն և մեկ Ford Fiesta 1.4 մակնիշի ավտոմեքենա:

Բացի այս, Մանուկյանը հայտարարագրել է, որ երեք ընկերություններում ունի մոտ 152 մլն դրամի բաժնեմասեր: Մանուկյանի դրամական միջոցը կազմել է 344 մլն դրամ:

Բայց ահա պատգամավորի որդին անցած տարվա ընթացքում բավականին ճոխ «նվերներ» է ստացել և՛ դրամի, և՛ դոլարի տեսքով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շանթ Մանուկյանը անցած տարի ստացել է 270 մլն դրամ և 250 հազար դոլար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից