Հասարակություն գլխավոր 

1991 թվականից հետո առաջին անգամ ԱՄՆ-ը մարտական վիճակի է բերում միջուկային կործանիչները

1991 թվականից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմաօդային ուժերը մարտական վիճակի են բերում իրենց B-52 միջուկային կործանիչները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դևիդ Գոլֆեյնը, ով նշել է, որ 24 ժամյա մարտական վիճակի մասին պաշտոնական հրաման դեռ չի եղել, սակայն տարվում են նախապատրաստական աշխատանքներ:

Ամերիկացի գեներալի խոքերով, աշխարհում, որեղ կան մարդիկ, ովքեր բացահայտ խոսում են միջուկային զենքի կիրառման մասին, պետք է միշտ զգոն լինել և պատրաստ լինել դեպքերի ցանկացած զարգացման:

«Սա արդեն երկբևեռ աշխարհ չէ, որտեղ կար ԱՄՆ և ԽՍՀՄ: Հիմա կան ուրիշ խաղացողներ, որոնք ունեն միջուկային զենք»,-ասել է Գոլֆեյնը:

Ամերիկացի գեներալն ամեն դեպքում չի ասել երկրի կամ երկրների անունները, որոնք կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան միջուկային զենքի հետ, սակայն ենթադրվում է, որ դա առաջին հերթին վերաբերում է Հյուսիսային Կորեային:

 

 

Նույն շարքից