Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:30-ին, Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստը: Առաջին նիստին դատարանը լսել է պաշտպանական կողմին, որը ներկայացրե է բողոքի էությունը:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Անի Հովհաննիսյանին Տիգրան Ուրիխանյանի գործով մեղավոր ճանաչելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Վերաքննիչ դատարան դիմել է նաև դատախազությունը՝ բողոքարկելով Անի Հովհաննիսյանին ՎՏԲ բանկի գործով անմեղ ճանաչելու դատավճիռը: