Տիբայի բժշկական դպրոցի գիտնականները որոշել են ստուգել՝ իրո՞ք հնարավոր է շների օգնությամբ հայտնաբերել քաղցկեղը: Փորձի ժամանակ լաբրադոր տեսակի շանը ներկայացվել են առողջ և հիվանդ մարդկանց մեզերի նմուշներ: Բոլոր այն դեպքերում, երբ շները ընտրության հնարավորություն են ունեցել, ընտրել են հիվանդ մարդու մեզը: Այս մասին հայտնում է Nikkei թերթը:
Հարկ է նշել, որ այս մեթոդի մասին հայտնի է դեռ 80-ականներից, սակայն միայն հիմա են գիտնականները որոշել օգտվել դրանից:
2015 թվականին այս մեթոդն արդեն իր արդյունքները տվել է: Միլանում շների օգնությամբ 98 տոկոս ճշտությամբ քաղցկեղ է հայտնաբերվել մի շարք պացիենտների մոտ: