Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկը պատահաբար գնդակահարել է ծառայակցին, ապա՝ ինքնասպանություն գործել:
Դեպքը տեղի է ունեցել Ալագյազում: Պարապունքից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային զինծառայողը խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, պատահաբար կրակ արձակել, ինչի արդյունքում վիրավորել է ծառայակցին, ով մհացել է: Վախենալով հետևանքներից՝ ծառայակցին սպանած զինծառայողն ինքնասպանություն է գործել:
Շրջանի մամուլի ծառայությունը նշում է, որ դեպքով զբաղվում է հատուկ հանձնաժողովը: