Հասարակություն 

Երևանում մեքենա է ամբողջությամբ այրվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 01:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի շենքերից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:51-ին:

Ամբողջությամբ այրվել է Ford Focus մակնիշի 16 OU 379 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ս.):

Նույն շարքից