Սիրիայի կառավարական ուժերը գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն զինանոցը: Այն հայտնաբերվել է Մեյադին քաղաքում, որը գտնվում է Սիրիայի արևելքում:
Սիրիական բանակի գեներալ Հասան Սուհեյլի խոսքերով, զինանոցում մեծ քանակությամբ ու տարբեր տեսակի ռազմամթերք ու կապի միջոցներ կան, ինչի տեղափոխության համար սիրիական բանակին առնվազն 6 օր ժամանակ է պետք:
Նշվում է, որ հայտնաբերված զինանոցում կան զենքեր, որոնք արտադրված են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և որոնցով զինված են ՆԱՏՕ-ի անդամ երկրները: