DJ Mag ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն դիջեյների ցանկը: Այն հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում և պարունակում է 100 անուն:
Այսպես, աշխարհի լավագույն դիջեյ ճանաչվել է 21-ամյա Մարտին Հարիկսը: Այս կոչումը երիտասարդ հոլանդացին ստանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Անցած տարի նա նաև դարձավ ամենաերիտասարդ դիջեյը, ով հայտնվել է DJ Mag-ի ցուցակում:
Լավագույնների ցանկում երկրորդը բելգիական Dimitri Vegas & Like Mike դուետն է, իսկ եռյակը եզրափակում է Արմին վան Բյուրեն, ով ավելի վաղ 5 անգամ դարձել է լավագույնը՝ ըստ DJ Mag-ի:
Օգոստոսին Forbes-ը հրապարակել էր աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյի անունը: Խոսքը վերաբերում է Քելվին Հարրիսին, ով մեկ տարում վաստակել է 48,5 միլիոն դոլար: