Քաղաքական 

Մոսկվան հայտնում է, թե ինչ հարցեր են քննարկելու Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Երևան ժամանող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկելու է հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությանը և խոշոր նախագծերի իրագործման ընթացքին: Այս մասին հայտնում է ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը:

Հայտնվում է, որ ստորագրվելու է փաթեթը, որը վերաբերում է միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանը:

Մեդեդևը հոկտեմբերի 25-ին Երևանում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Նույն շարքից