Հոկտեմբերի 23-ին Эхо Москвы ռադիոընկերության՝ հարձակման ենթարկված հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Ֆելգենգաուերը, ով դանակով հարված էր ստացել կոկորդին, վիրահատության է ենթարկվել Սկլիֆոսովսկիի անվան ԲԿ-ում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հաղորդավարուհու վրա հարձակվել է Իսրայելի քաղաքացի Բորիս Գրիցը: Հարցաքննության ժամանակ Գրիցը հայտարարել է, որ Ֆելգենգաուերը հոգեբանորեն հետապնդել է իրեն:
Ենթադրվում է, որ հարձակման պահին Գրիցը չի գիտակցել, թե ինչ է անում: