Հասարակություն 

ԱՄՆ-ում iPhone 6-ն iPhone 8-ից լավ է վաճառվում

Consumer Intelligence Research Partners վերլուծական կենտրոնը տվյալներ է տրամադրել, որոնց համաձայն ԱՄՆ-ում iPhone 6S և 6S Plus սմարթֆոններն ավելի լավ են վաճառվում, քան՝ iPhone 8-ը 8 Plus-ը:

Կենտրոնը հայտնում է, որ iPhone 8 և 8 Plus սմարթֆոնների վաճառքը կազմում է iPhone-ի վաճառքի 16 տոկոսը, և սա այն դեպքում, երբ 6S և 6S Plus սմարթֆոնների ցուցանիշը 24 տոկոս է:

Վերլուծաբանները սա տարօրինակ են համարում, քանի որ խնձորային հսկայի ամեն հերթական սմարթֆոնն ավելի լավ է վաճառվել:

Ենթադրվում է, որ այս անգամ այդպես չէ, քանի որ մարդիկ սպասում են iPhone X-ին:

 

Նույն շարքից