Հասարակություն 

Նյու Յորքը կարող է հայտնվել ջրի տակ

Փենսիլվանիայի Գիտական կենտրոնի մասնագետները հրապարակել են հետազոտության արդյունքներ, որոնց համաձայն, Նյու Յորքը կարող է մասամբ հայտնվել ջրի տակ: Գիտնականների խոսքերով, փոթորիկները վտանգ չեն ներայացնում քաղաքի համար, իսկ ահա համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել քաղաքի ենթակառուցվածքների և բնակչության համար:

Ընդ որում, հետազոտության արդյունքների համաձայն, ջրի մակարդակի բարձրացումը վտանգում է գրեթե ամբողջ Մանհեթենը:

Մասնագետները համոզված են, որ արդեն 2100 թվականին համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրացած լինել մինչև 5 մետր:

 

 

Նույն շարքից