Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցել պատրաստվող Քսենյա Սոբչակի նախընտրական շտաբի պետը լինելու է НТВ-ի համահիմնադիր, քաղաքագետ Իգոր Մալաշենկոն: Այս մասին հայտնել է Սոբչակը՝ հիշեցնելով, որ վերջինս 1996 թվականին եղել է Բորիս Ելցինի արշավի կազմակերպիչներից մեկը:
Ռուսաստանում նախընտրական արշավը մեկնարկելու է դեկտեմբերին, իսկ ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի մարտին: