Բրիտանուհի Ռեյչել Հորթոնը բողոքել է My Little BABY Born տիկնիկի վարքից, որը հայհոյում է նորմալ բառեր արտաբերելու փոխարեն: Տիկնիկը, որը պետք է կարողանա արտաբերել մամա և պապա բառերը, բրիտանուհին նվիրել է 2-ամյա դստերը և հիմա կանգնել է խնդրի առաջ:
Հորթոնի խոսքերով, երբ տիկնիկը դուրս են բերել տուփից, վերջինս արտաբերել է bitch բառը:
Ստեղծված իրավիճակում բրիտանուհուն անհանգստացնում է այն, որ իր 2-ամյա աղջիկը սկսել է կրկնել տիկնիկի հայհոյանքները:
Ընկերությունից ասել են, որ պատրաստ են այլ տիկնիկ նվիրել, սակայն Հորթոնը մտադիր է հասնել այն բանին, որ նշված տեսակի բոլոր տիկնիկները դուրս բերվեն վաճառքից:
https://www.youtube.com/watch?v=FklO6p7v9Xo