Կատալոնիայի ինքնավարության մաս կազմող Ժիրոնա քաղաքի խորհուրդը անցանկալի անձ է ճանաչել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին, հայտնում է Nacional-ը:
Քաղաքի խորհրդի որոշմամբ, պերսոնա նոն գրատա է ճանաչել նաև Իսպանիայի կառավարության ղեկավար Էնրիկ Միլյոյին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացրեց կիրառել 155-րդ հոդվածը և գործընթաց սկսել Կատալոնիան ինքնավորությունից զրկելու մասով: