Հասարակություն 

Նորզելանդական կուսակցությունը 415 հազար դոլար կվճարի Էմինեմին

Նոր Զելանդիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն երկրի Ազգային կուսակցությունը խախտել է աշխարհահռչակ ռեփեր Էմինեմի հեղինակային իրավունքները: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ դատարանի որոշմամբ, կուսակցությունը պարտավորվել է 415 հազար դոլար վճարել երաժշտին:

Վերոնշյալ կուսակցությունը խոստովանել է, որ Էմինեմի հեղինակային իրավունքները խախտել է 2014 թվականի նախընտրական արշավի ժամանակ՝ օգատգերծելով հայտնի ռեփերի Lose Yourself ստեղծագործությունը:

Կուսակցությունը չի պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը:

Էմինեմը դատարան էր դիմել 2014 թվականին:

 

Նույն շարքից