2013 թվականի նոյեմբերին ավտովթարի արդյունքում մահացած հայտնի դերասան Փոլ Ուոքերի դուստրը, ով դատ էր տվել Porsche-ին, շահել է դատը՝ ապացուցելով, որ հայրը մահացել է ավտոմեքենայի անվտանգության գոտիի անսարքության պատճառով:
18-ամյա Միդոու Ուոքերը դատարան հայց էր ներկայացրել 2015 թվականին՝ հայտարարելով, որ հայրը վթարից հետո ծուղակի մեջ է հայտնվել անվտանգության գոտիի անսարքության պատճառով և ողջ-ողջ այրվել է:
Ուոքերի դստեր խոսքերով, ավտոընկերությունն իմացել է անսարքության մասին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել:
2016 թվականին Porsche-ն և Ուոքերի դուստրը համաձայնության են եկել այն բանից հետո, երբ ավտոընկերությունը ընդունել է իր մեղավորությունը: Պայմանավորվածության համաձայն, պետք է այս պատմությունը գաղտնի մնար, սակայն ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, և հիմա Porsche-ն ստիպված է մի շարք հարցերի պատասխանել: