Հասարակություն 

Արմեն Ջիգարխանյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել

Կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դիմել է ոստիկանությանը՝ հայտնելով, որ իր անձնագիրը գողացել են:

Դերասանի խոսքերով, գողությունը կատարվել է Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որի ղեկավարը հենց ինքն է:

Հարուցվել է քրեական գործ:

Հավելենք, որ անձնագիրը Ջիգարխանյանին պետք է կնոջից բաժանվելու համար:

 

Նույն շարքից