Meat Cards ընկերությունը մսից այցեքարտեր է պատրաստել հատուկ նրանց համար, ովքեր սիրում են տպավորություն գործել: Դրանք պատրաստված են տավարի չորացրած մսից, որի վրա լազերի օգնությամբ կարելի է տեղեկատվություն գրել: Արտադրողները համոզված են, որ այդքան անսովոր այցեքարտերն անպայման կգրավեն պոտենցիալ հաճախորդների և պատվիրատուների ուշադրությունը:
Այս այցեքարտերը նախատեսված են բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց համար, սակայն ամենից շատ՝ սննդի արտադրության աշխատողների: Դրանք կարելի է ուտել մեկ տարվա ընթացքում, և կարող են արտակարգ իրավիճակների ժամանակ շատ պետքական լինել: Յուրահատուկ այցեքարտերը կարելի է պատվիրել ընկերության կայքում: