«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսներին ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը:
Քանի որ նրանք իրավունք ունեն օգտվելու նաև ռոումինգ ծառայությունից, արտերկրում գտնվելու օրերին օրենսդիրների մի մասն անխնա խոսել է հեռախոսով: Իսկ հսկայական գումարները վճարվել է պետական բյուջեից:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը մշտապես աչք է փակել կատարվածի վրա, և ամեն ինչ բացահայտվել է ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո:
Համաձայնեք՝ թվերն իսկապես ապշեցնող են, և հիմա որոշում է կայացվել խիստ լիմիտներ սահմանել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում