Հասարակություն 

Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է

Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է, որը վերջին քարորդ դարի ընթացքում անընդմեջ աջակցել է հայկական նորանկախ հանրապետությանը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.

«Մեր երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով ծավալուն համագործակցություն է ընթանում՝ կրթական, տեղական եւ պետական մակարդակներով: Արդյունավետ է նաեւ գործարար համայնքների միջեւ գործընկերության ոլորտը»:

Երեկոյին ներկա Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջեթ Բրինքն իր կողմից ընդգծեց Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության պահպանման ոլորտում.

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ գործընթացներին մասնակցելու եւ Սիրիայից ավելի քան 20,000 փախստականներ ընդունելու համար»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը:

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից