Հասարակություն 

Երևանում «Opel» մակնիշի ավտոմեքենայի տակ օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 26-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի տակ նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից