Հետաքրքիր միջադեպը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգում: Washington Post-ը գրում է, որ հեծանվորդը միջնամատը ցույց է տվել այն պահին, երբ իր նստավայրը լքող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը վազանցել է իրեն:
Սակայն ամեն ինչ դրանով չի ավարտվել: Ինչ-որ բանից բարկացած կինը կարողացել է հասնել ավտոշարասյանը և կրկին միջնամատ ցույց տալ:
Հայտնի չէ՝ տեսել արդյո՞ք դա Թրամփը դա, բայց սոցցանցերում շատերն այդ կնոջը նույնիսկ հերոս են անվանել: