Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայտնի գրառմանը, որում վերջինս խոսում էր ինչ-որ մեկի՝ բանակից ազատվելու մասին, հայտարարեց, որ սոցիալական ցանցում մեծ աղմուկ բարձրացրած տողերը պետք է պատշաճ պատասխան ստանան, քանի որ տպավորություն կա, թե խոսքը վերաբերում է Պաշտպանության նախարար Վիգեն Սրագսյանին:
Փաշինյանի խոսքերով, Վիգեն Սարգսյանը պետք է հստակ պատասխան տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին և լավ կլինի, որ դա լինի գրավոր:
ԱԺ պատգամավորը նաև նշեց, որ Պաշտպանության նախարարն իր ծառայությունն անց է կացրել Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աշխատասենյակում՝ որպես ռեֆերենտ:
Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անընդունելի է, որ Վիգեն Սարգսյանը կասկածի տակ է դնում կամավորական ծառայության մեկնած անձի (ԵԼՔ պատգամավոր Արարատ Միրզոյան) ստացած պատվոգիրը: