Հասարակություն գլխավոր 

Հայաստանը հույս ունի մինչև տարեվերջ ստանալ ռուսական վարկը ռուսական զենք գնելու համար

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը հույս է հայտնել, որ Մոսկվայի հետ 100 միլիոն դոլարի պաշտպանական վարկի մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ:

Տողանյանը ՌԻԱ Նովոստիին հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է համաձայնագիրը:

ՌԻԱ Նովոստին գրում է, որ 100 միլիոն դոլարի վարկը, որի մասով համաձայնագիրը Հայաստաի կառավորությունը հաստատել է հոկտեմբերի 12-ին, տրվում է ռուսական արտադրության ռազմամթերք գնելու համար:

Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով, այն Հայաստանը պետք է օգտագործի 2018-22 թվականների ընթացքում:

Նույն շարքից