«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցուցապաստառ է հրապարակել՝ սպառնալով «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիին և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
Պաստառի վրա ֆուտբոլիստները պատկերված են նարնջագույն հագուստով: Ահաբեկիչները հենց այդպիսի հագուստ են հագցնում իրենց կողմից մահապատժի ենթարկվողներին:
Պաստառի վրա կա նաև «Դուք անվտանգության մեջ չենք լինելուՙ քանի դեռ մենք ապրում ենք» գրառումը:
Ավելի վաղ ԻՊ-ը սպառնացել էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին: