ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի կեսերին:
Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքերով, հանդիպման հստակ օրը դեռ հայտնի չէ:
Այլ մանրամասներ Մամեդյարովը չի հայտնել