Հասարակություն 

Քևին Սփեյսիի եղբայրը հայտարարել է, որ հայրը բռնաբարել է իրեն

Հոլիվուդյան աստղ Քևին Սփեյսիի եղբայրը՝ Ռենդալ Ֆոուլերը, հորը մեղադրել է բռնաբարության մեջ: Daily Mail-ի հետ հարցազրույցի ժամանակ նա պատմել է, որ Թոմաս Ջոֆրի Ֆոուլերն իր նկատմամբ ոտնձգություն կատարել է մոր լուռ համաձայնաթյամբ:

Ռենդալ Ֆոուլերը հայտարարել է, որ հայրը ոչ մեկ անգամ է ծեծի ենթարկել երեխաներին, իսկ երբ ինքը 12 տարեկան է եղել, առաջին անգամ բռնաբարվել է հոր կողմից, և դա շարունակվել է 4 տարի:

Ֆոուլեր կրտսերը նաև նշել է, որ հայրն անդամակցել է ամերիկյան ազգայնական կուսակցությանը:

Արդյունքում Քևին Սփեյսին դարձել է շատ ներամփոփ, իսկ վերջիններիս քույրը հեռացել է տանից:

Ավելի վաղ Քևին Սփեյսին խոստովանել էր, որ համասեռամոլ է և ներողություն էր խնդրել դերասան Էնթոնի Ռեփի նկատմամբ ոտնձգության համար:

Նույն շարքից