Քաղաքական 

Պետդեպը կոչ է անում Կոնգրեսին թույլ տալ Թրամփին ռազմական ուժ կիրառել առանց սահմանափակումների

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Կոնգրեսին իրավունք տալ նախագահին ուժ կիրառել ահաբեկիչների դեմ առանց հստակեցնելու ժամանակները և պոտենցիալ հարվածի վայրը: Այս մասին գրում է Reuters-ը:

«Այս պահին նախագահի ադմինիստրացիան պետք է իրավունք ստանա ռազմական ուժ կիրառել թշնամու նկատմամբ, որն ուշադրություն չի դարձնում սահմաններին»,-հայտարարել է Թիլերսոնը սենատում քննարկումների ժամանակ:

Թիլերսոնի տեսակետը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը, ով հայտարարել է, որ պատերազմն անկանխատեսելի է:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Վաշինգտոնը մտադիր չէ շարունակել իր ներկայությունը Սիրիայում Ռաքքայի ազատագրումից հետո:

 

Նույն շարքից