ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքի համալսարանի տարածքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում մեկ զոհ կա, այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին՝ տեղի ժամանակով ժամը 21:00-ի մոտակայքում:
Տեղի ոստիկանությունը հատուկ օպերացիա է սկսել կասկածյալին հայտնաբերելու համար: Խոսքը վերաբերում է 24-ամյա Օսթին Բութեյնին: Ոստիկանությունը հայտնում է, որ զինված տղամարդը իրենից լուրջ վտանգ է ներկայացնում: Հարձակման պատճառների մասին տեղեկություններ չկան: