Կանանց դավաճանող տղամարդիկ սկսում են ավելի լուրջ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով ավստրալիական ընկերությանը, որը մասնագիտացված է ընտանեկան դավաճանությունները բացահայտելու գործում:
Վերլուծաբանները կանանց խորհուրդ են տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչպես են տղամարդիկ սկսում հոգ տանել իրենց արտաքին տեսքի մասին: Դավաճանող տղամարդիկ սկսում են ավելի հաճախ սափրվել, փոխել հագուստը, օծանելիքը: Ընդ որում, փոփոխությունները շատ ակնհայտ են լինում:
Բացի դրանից, տղամարդիկ սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց գաջեթներին՝ լրացուցիչ գաղտնաբառեր են ստեղծում, ինչի կարիքը նախկինում չի եղել:
Դավաճանությունն իր հետ բերում է մեղքի զգացում, ինչն էլ ծնում է անտեղի զայրույթ, նյարդայնություն, սկսվում են վեճեր, որոնք տղամարդիկ օգտագործում են տանից դուրս գալու համար: