Forbes-ը հրապարակել է ամենաշատ գումար վաստակած հանգուցյալների անունները:
5-րդ անգամ անընդմեջ ցուցակը գլխավորել է Մայքլ Ջեքսոնը, ում տարեկան եկամուտ հասել է 75 միլիոն դոլարի:
Ամենաշատ գումար վաստակող հանգուցյալների ցանկում երկրորդը գալֆի աշխարհի հայտնի ներկայացուցիչ Արնոլդ Պալմերն է, ով վաստակել է 40 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է նկարիչ Չարլզ Շուլցը՝ 38 միլիոն դոլարով:
Հնգյակում հայտնվել են նաև Էլվիս Փրեսլին՝ 35 միլիոն դոլար և Բոբ Մարլին՝ 23 միլիոն դոլար: