Քաղաքական 

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել Կատալոնիայի անկախության հռչակագիրը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել Կատալոնիայի խորհրդարանի հռչակագիրը՝ շրջանի անկախության մասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը:

Կատալոնիայի խորհրդարանն անկախության մասին հայտարարել էր հոկտեմբերի 27-ին: Որոշումը կայացվել էր փակ քվեարկության արդյունքում:

Իսպանիայի կառավարության պատասխան քայլը եղավ Կատալոնիայի խորհրդարանը ցրելը: Արտահերթ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 21-ին:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում հանրաքվե էր տեղի ունեցել, ինչի ժամանակ քվեարկության մասնակիցների 90 տոկոսից ավելը կողմ էին արտահայտվել անկախությանը:

Նույն շարքից