Հասարակություն 

Հրդեհ Մալիշկա գյուղում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

analitik.am

Նոյեմբերի 1-ին, ժամը 03:21-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ անասնագոմի տանիքում, այրվում է պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:40-ին, մարվել՝ 05:13-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 40 քմ հատված և այնտեղ պահեստավորված մոտ 200 հակ անասնակեր:

Նույն շարքից