Գլխավոր Հասարակություն 

Սերժ Սարգսյանը ՌԻԱ Նովոստիի հետ խոսել ռուսական զենքի մատակարարման մասին

analitik.am

Մոսկվան շուտով Երևանին զենք կմատակարարի արդեն գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում, իսկ ինչ վերաբերում է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակներում մատակարարմանը, ապա այն կսկսվի միջպետական բոլոր պայմանագրերի ստորագրումից հետո: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ մինչև այս տարվա վերջ իրագործվելու է գործող պայմանագիրը: Այս օրերին սպասվում է զենքի նոր խմբաքանակի մատակարարումը: Գործող պայմանագրի շրջանակներում մատակարարումը պետք է ավարտվի մինչև տարեվերջ:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն, Մոսկվան 200 միլիոն դոլարի վարկ պետք է տրամադրեր Հայաստանին ռուսական զենք գնելու համար:

«Մենք Երևանում արդեն ստորագրել ենք նոր պայմանագիրը, այն պետք է անցնի բոլոր հայկական և ռուսական փուլերը, ապա կլինի վավերացումը, ինչից հետո էլ մենք կսկսենք աշխատանքը համապատասխան արտադրողների հետ այդ պայմանագիրն իրագործելու համար: Այսքան արագ դա տեղի չի ունենում, ցավոք »,-ասել է Սարգսյանը:

Նույն շարքից