Հասարակություն 

Իրազեկում. Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ

analitik.am

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի ավարտվել, այն փոխանցվում է նոր անձնագրում և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում։
Օրինակ՝ հին նմուշի անձնագիրը վավերական է մինչև 2022թ. և անձնագրում առկա է վավերականության նշում մինչև այդ ժամկետով։ Եթե անձնագիրը օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով փոխանակվում է կամ քաղաքացին կորցրել է այն և դիմում է նորը ստանալու համար, մինչև 2022թ. վավերականության ժամկետով նշումը փոխանցվում է նոր անձնագրում և դրա համար քաղաքացին կրկնակի վճարում չի կատարում։

Նույն շարքից