Գլխավոր Հասարակություն 

Կարծում եմ, որ Հայաստանը միշտ կունենա միջուկային էներգետիկա. Սերժ Սարգսյանը՝ ՌԻԱ Նովոստիին

analitik.am

Մեծամորի ԱԷԿ-ը առնվազն մինչև 2027 թվականը հաստատ գործելու է: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրում խոսվում է ԱԷԿ-ը փակելու մասին:

ՀՀ նախագահը նշել է, որ այս թեմայով բանավեճը արհեստական է, իսկ պնդումները, թե համաձայնագրում խոսվում է ԱԷԿ-ը փակելու պահանջի մասին, չեն համապատասխանում իրականությանը:

Սերժ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանն իր անվտանգությաան և առաջին հերթին՝ էներգետիկ, միշտ կունենա միջուկային էներգետիկա:

Ճշտող հարցին, թե վերոնշյալ համաձայնագիրը ստորագրվելուց հետո ԱԷԿ-ը չի փակվելո՞ւ, նախագահն ասել է՝ ոչ, նման կետ համաձայնագրում չկա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Նույն շարքից