Հասարակություն 

Եվս մեկ դերասան մեղադրել է Քևին Սփեյսիին սեռական ոտնձգության մեջ

analitik.am

Մեքսիկացի դերասան Ռոբերտո Կավազոսը, հետևելով իր գործընկեր Էնթոնի Ռափի օրինակին, հայտարարել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել Քևին Սփեյսիի կողմից:

Նա նշել է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սփեյսին եղել է Լոնդոնի Օլդ Վիկ թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Կավազոսը նշել է, որ առաջիկայում ի հայտ կգան նոր դերասաններ, ովքեր կխոսեն Սփեյսիի վարքի մասին, քանի որ շատերն են ունեցել այդ խնդիրը:

Ավելի վաղ Էնթոնի Ռափը հայտարարել էր, որ 1986 թվականին, երբ ինքը 14 տարեկան է եղել, իսկ Քևին Սփեյսին՝ 28, ինքը սեռական ոտնձգության է ենթարկվել վերջինիս կողմից:

Նույն շարքից