Քաղաքականություն 

Այսօր Իրանում տեղի կունենա Ռոհանի-Պուտին-Ալիև հանդիպում

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Թեհրանում է, որտեղ պատրաստվում է եռակողմ հանդիպում ունենալ Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ:

ՌԴ նախագահը նախ հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Դրանից հետո բանակցություններ են լինելու երկու երկրների ընդլայնված պատվիրակությունների միջև:

Արդեն երեկոյան տեղի կունենա Պուտին-Ռոհանի-Ալիև եռակողմ հանդիպում:

Օրվա վերջում ՌԴ նախագահը բանակցություններ կունենա արդեն Իլհամ Ալիևի հետ:

Նույն շարքից