Հասարակություն 

Թրամփը մահապատիժ է պահանջել Նյու Յորքի ահաբեկչի համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է մահապատժի ենթարկել Նյու Յորքում ահաբեկչություն իրականացրած Սայֆուլո Սայիպովին:

«Նա 8 մարդ է սպանել, վիրավորել է 12 մարդու: Նա պետք է մահապատժի դատապարտվի »,-հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի Սայիպովը Նյու Յորքում բեռնատարով մխրճվել է մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 8, վիրավորելով 12 մարդու:

Սայիպովին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կատարելու համար:

Նույն շարքից