Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկվել Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ հարցեր են քննարկվել Թեհրանում Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հետ:

Նա նշել է, որ խոսվել է ահաբեկչության և հանցագործության դեմ պայքարի, կայունության մասին, սակայն անկյունաքարային եղել են տնտեսական բնույթի հարցերը:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը ածխաջրածնի խոշոր արտադրողներ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է մրցակցել իրար հետ: ՌԴ նախագահի խոսքերով, անհրաժեշտ է համակարգել գործողությունները:

 

Նույն շարքից